ԱՄՆ հարկատուների գումարները չպետք է ուղղվեն Ադրբեջանին՝ մի երկրի, որը տարածաշրջան անկայունություն է բերել։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Սենատի փոքր բիզնեսի հարցերով հանձնաժողովի նախագահ Մարկո Ռուբիոն:
«Սենատի իմ գործընկերները համակարծիք են, և մենք միասին ընդունեցինք Հայաստանի պաշտպանության ակտը: Ես կոչ եմ անում Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին անել նույնը»,- նշել է սենատորը։