Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին Երևան կատարած այցի համար։
«Անցյալ շաբաթվա Մեծ Բրիտանիա-Հայաստան հաջող ռազմավարական երկխոսության շատ օգտակար շարունակություն: Մի քանի կառուցողական քննարկում, որոնք ցույց են տալիս մեր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին՝ հասնելու անվտանգ, բարեկեցիկ և կայուն ապագայի»,- նշել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում: