ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին՝ 8-շաբաթյա ժամկետում հաշվետվություն ներկայացնել դատարանի կիրառած ժամանակավոր միջոցի վերաբերյալ ձեռնարկած քայլերի մասին: Բաքվից հաշվետվություն պահանջելը Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսքով եզակի դեպք է: «Լուրեր»-ի հետ զրույցում Եղիշե Կիրակոսյանը նշել է՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու դատարանի որոշումը ամրագրում է, որ ԼՂ-ում տեղի է ունեցել բռնի տեղահանում և էթնիկ հայերն ունեն վերադառնալու իրավունք:
Մանրամասները՝ տեսանյութում: