Գործադիրը լրացում է առաջարկում «2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքում, ֆինանսական միջոցների մեծ մասը նախատեսվում է որպես աջակցություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Խորհրդարանը առաջին ընթերցմամբ հաստատել է նաև արցախցիներին կենսաթաշակ ու նպաստ հատկացնելու օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հնարավոր է համարել, որ հոկտեմբերի, նոյեմբերի և դեկտեմբերի թոշակները տեղահանվածները միանվագ ստանան եկող ամիս: Նախարարը պարզաբանել է՝ մեր հայրենակիցները կշարունակեն ստանալ կենսաթոշակ՝ անկախ նրանից՝ կդիմեն ստանալու ՀՀ քաղաքացիություն թե ոչ:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: