ԱՄՆ-ը Ուկրաինային 100 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ Կիև կատարած այցի շրջանակում։ Փաթեթը կներառի հրետանու զինամթերք, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր:
Օսթինից բացի Կիև են մեկնել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Վերջինս Ուկրաինայում է «գնահատելու վերջին զարգացումները և Գերմանիայի աջակցության արդյունավետությունը»։