Նոր Նորք վարչական շրջանում՝ Տորք Անգեղի հուշարձանի տարածքում, քաղաքացին ձեռք է բերել 2000 քառակուսի մետր տարածք, սակայն տեղում ժամանցի գոտի կառուցելու նախագիծ քաղաքապետարանը չի հատկացնում: Գործը վիճարկվել է դատարանում, անցել մի քանի ատյանով, քաղաքապետարանի ներկայուցուցիչը նիստերին չի մասնակցել, դատարանների որոշումները եղել են հօգուտ սեփականատիրոջ: Քաղաքապետարանը թույլտվություն չտալը հիմնավորում է, որ այդ տարածքում կան օրենքով պահպանվող հուշարձաններ, որոնք անձեռնմխելի են:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: