Խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում քվեարկության դրվեցին և ընդունվեցին առաջին ընթերցմամբ քննարկվող օրենքների նախագծերը:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էին Կառավարության ներկայացրած՝ «ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության» և կից ներկայացված օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Քվեարկության դրվեց նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներ:
Ներկայացվող նախագծերի փաթեթի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց՝ հայտարարվում է ընդմիջում՝ առնվազն երեք ժամ՝ նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու համար: