Երևանի ավագանին երկար քննարկումից հետո չզեկուցվող հարցերը քվեարկությամբ դարձրել է զեկուցվող: Նիստն անցել է լարված մթնոլորտում, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ դիմել են դատարան՝ բողոքարկելով Երևանի քաղաքապետի երդմնակալության նիստի իրավազորությունը: Այնուհետև օրակարգի հարցերի վերաբերյալ կրքերը թեժացել են, հայտարարվել է ընդմիջում: Նիստը կշարունակվի վաղը:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: