Հայաստանը պետք է իր անվտանգությունը որոնի ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ` հարևանների հետ համագործակցելով: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Արևմտյան որոշ գերտերություններ մինչ այս պահը չեն գիտակցում, որ ԼՂ հակամարտության կարգավորումը տարածաշրջանում նոր դարաշրջան է բացել: Հայ ժողովուրդն ու իր ղեկավարները պետք է անվտանգություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ խաղաղության ու համագործակցության մեջ»,- ասել է նա։