Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց 12 վարչական շրջաններում շների զբոսայգիներ առանձնացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Ներկայացվեցին վարչական շրջաններից ստացված տեղեկությունները տարածքներ առանձնացնելու մասին:
«Կան հստակ իրականացված ծրագրեր, և կան առանձնացված տարածքներ, որոնք հետևողականորեն պետք է ավարտին հասցվեն. գնման մրցույթները հայտարարվեն, դրանք կառուցվեն, պետք է խնդրեմ՝ այս պրոցեսին անձամբ հետևեք»,- դիմելով փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին` նշեց քաղաքապետը:
Փամբուխչյանը տեղեկացրեց, որ ավագանու անդամների կողմից ևս առաջարկներ կան, դրանք հետագայում կարող են դիտարկել: