Երևան քաղաքում 400 թեքահարթակի կառուցման համար պատրաստվում է գնման հայտ` 2024 թ. համար, որով մեկ թեքահարթակի նախահաշվային արժեքը նախատեսված է 250 000 դրամ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
«Այստեղ շատ կարևոր է ստանդարտը, խնդրում եմ` ստանդարտը բերեք, իրար հետ համաձայնեցնենք, էլի չանենք մի բան, որ հետո ասենք` էսպես կամ էնպես, լավ չի ստացվել: Աշխարհն անցել է այս փորձով, պետք չի, էլի, հեծանիվ հորինել»,- ասաց նա:
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ցանկացավ հստակեցնել. «Որքան տեղյակ եմ` ուզում եք` թեքահարթակը մի քանի մոտեցում ունենա»:
Ավինյանն արձագանքեց. «Ուզում եմ գրագետ թեքահարթակ լինի, էն ստանդարտով, որ աշխարհի զարգացած քաղաքներում կա, և չանել հայկական իմպրովիզացիայի տարբերակներ»: