Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց` արդյոք պահեստամասերի խնդի՞ր կա` քաղաքային տրանսպորտի պատշաճ վիճակն ապահովելու համար:
«Երեկ աչքովս ընկավ, որ պատուհանը կոտրած նոր տրոլեյբուս կար երթևեկող, ու նաև շատ մաքուր չէր. պահեստամասերի հետ կապված խնդի՞ր ունենք»,- հետաքրքրվեց նա:
Քաղաքապետին տեղեկացրին, որ ուրբաթ Կառավարության որոշմամբ ստացվել են պահեստամասեր, պատուհանը կա, և այս շաբաթ արդեն կփոխեն: Ինչ վերաբերում է տրոլեյբուսի մաքրությանը, ապա Ավինյանին վստահեցրին`այն չէինք լվացել, որ ներսում ջուր չլիներ: