Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կտրականապես դեմ է, որ Գազայի հատվածը կառավարի Պաղեստինի ազգային վարչակազմը: Մինչդեռ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ հակամարտության ավարտից հետո Գազան պետք է անցնի Պաղեստինի կառավարմանը:
The Wall Street Journal թերթն էլ, վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ Իսրայելը ցանկանում է Գազայի հատվածում սահմանի երկայնքով «բուֆերային գոտի» ստեղծել Մերձավոր Արևելքում իրադրության ներկա սրման ավարտից հետո:
Պարբերականի զրուցակիցները նշել են, որ Իսրայելը մտադիր չէ օկուպացնել անկլավը, և այդ գոտին, որը պատկանում է պաղեստինյան կողմին, կդառնա «ոչ ոքի հող», որտեղ պաղեստինցիներին կարգելվի բնակվել: Դժգոհություն կարող է առաջացնել այն փաստը, որ նման ծրագիրը կսահմանափակի պաղեստինցիների մուտքն իրենց տարածք, չնայած «տեխնիկապես» անկլավի տարածքը չի կրճատվելու, գրում Է WSJ-ն:
Թերթի տվյալներով՝ նման ծրագիրը կարող է դուր չգալ Իսրայելի Մերձավոր դաշնակցին՝ ԱՄՆ-ին: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել էր, որ Միացյալ Նահանգները չի ընդունում պաղեստինցիներին պատկանող տարածքի կրճատումը: