Իսրայելի ռազմաօդային ուժերը ուժեղացնում են հարձակումները Գազայի հատվածի հյուսիսային մասում: ՑԱՀԱԼ-ը կիրակի գիշերը հարձակվել է ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ օբյեկտների վրա Ջեբալիայում, Բեյթ Լահիայում և Զեյթունում, գրում է The Times of Israel-ը։
Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ստորաբաժանումներն անկլավի այդ հատվածում գործում են Իսրայելի հետ սահմանից շատ հեռու։ Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ զինվորականները մեծացնում են գործողությունների ծավալները Գազայում:
Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է Գազայի հատվածի Ալ-Շիֆա հիվանդանոցից 31 վաղաժամ ծնված երեխաների տարհանման մասին։ Այն կազմակերպվել է ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի աշխատակիցների հետ համատեղ։
ԱՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 18-ի դրությամբ հիվանդանոցում են մնացել 25 բուժաշխատող և 291 հիվանդ, որոնցից 32-ը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածիններ են։