Նոյեմբերի 20-ին դեսպան Քվինը հայտարարեց ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նոր ծրագրի մեկնարկը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր և հայտարարվեց Շիրակի մարզի Երերույքի 4-5-րդ դարի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով ԱՄՆ դեսպանատան կողմից 175․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի հատկացման մասին։
«Մեզ համար պատիվ է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցով մեր ներդրումն ունենալ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության հարցում և պահպանել հայկական մշակութային ժառանգության այս անգնահատելի գանձը՝ հասանելի դարձնելով ողջ աշխարհին և ապագա սերունդներին»,-ասել է դեսպան Քվինը։
ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում 2005 թ․-ից սկսած իրականացվել է մշակութային պահպանության 13 ծրագիր, որոնց ուղղվել է ընդհանուր առմամբ 1․4 միլիոն ԱՄՆ դոլար։