Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին գրառում է կատարել X-ի միկրոբլոգում, որում անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը:
«Արդյունավետ քննարկում այսօր Երևանում` Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ` տարածաշրջանային անվտանգության շուրջ համագործակցության մասին»:
ԱԽ գրասենյակից նաև
հայտնում են՝ կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Նաև անդրադարձ են կատարել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային հարցերին՝ ընդգծելով, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:
Հիշեցնենք՝ Լեո Դոքերթին ավելի ուշ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: