Հայ-բրիտանական հարաբերությունները նոր որակ են ստանում: Երկու երկրի գործակցությունը խորացնելու ներուժի մասին այսօր Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս հեռանկարով բրիտանական կողմի շահագրգռությունը վերահաստատել է նաև Լեո Դոքերթին: Երևանից մեկնարկել է նրա տարածաշրջանային այցը: Ակնկալվում է, որ երևանյան այցը նոր թափ կհաղորդի Միացյալ Թագավորություն-Հայաստան ռազմավարական երկխոսությանը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի տեսանյութում: