Ադրբեջանի կառավարությունը աշխատանքներ է տանում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կոչելու ուղղությամբ՝ հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային ծառայության ղեկավար Շահին Բագիրովը:
«Այժմ մենք աշխատում ենք «Զանգեզուրի միջանցքի» անցակետեր ստեղծելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք նոր նախագծերի վրա, և արդեն հաջորդ փուլում կսկսվեն շինարարական աշխատանքները»,- հավելել Է Բագիրովը: