Հայաստանում ԵՄ առաքելությունը պատրաստ է առաջ շարժվել և ամրապնդել ներկայությունը Հայաստանում՝ կայունությանը նպաստելու համար: Այս մասին հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը: Նա հիշեցրել է, որ Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու առաջարկին։ Մեր երկրում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի տեսանյութում: