Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ որոշվել է, որ Երևանի բնակիչներն առաջիկայում իրենց «Թեժ գծի» բովանդակությամբ հարցերը, բողոքներն ու խնդիրները կկարողանան քաղաքապետարան ուղղել առցանց: Այդ նպատակով մշակվում է բջջային նոր հավելված:
***
Սեպտեմբերից ուժի մեջ մտած ավագանու որոշմամբ Երևանում շինհրապարակները պետք է պարտադիր կահավորվեն փոշեկլանիչ ցանցերով: Կառուցվող 213 բազմաբնակարան բնակելի շենքերից միայն 11-ում է շինհրապարակը պատշաճ ձևավորված:
***
Տնտեսվարողների հետ բանակցություններից հետո սեփական ուժերով ապամոնտաժվել է ապօրինի 6 բենզալցակայան:
***
Տնկարանային տնտեսությունը շուրջ 30 հեկտարով ընդլայնելու նպատակով առանձնացված տարածքը ցանկապատվում է: Մինչև տարեվերջ աշխատանքները կավարատվեն:
Տնկարանային բաց հատվածում կաթիլային ոռոգում ապահովելու նպատակով շուրջ 3000 տոննա ջրի համար նախատեսված ջրամբար կկառուցվի: Հողային աշխատանքներն ավարտվել են, մեկնարկում է պոմպակայանի կառուցումը:
***
Մինչև տարեվերջ կավարտվի «Մինաս Ավետիսյան» պուրակի շինարարությունը, նաև «Տորք Անգեղի» արձանի հարակից տարածքի բարեկարգման առաջին փուլը:
***
Սեյսմիկ ուսումնասիրություններ են արվում Արցախի 8/2, 8/3 շենքերում: Քննարկման փուլում է Արզումանյան փողոցի 10 և 17 շենքերի բնակիչների վերաբնակեցումը: