Երևանում այս պահին գույքագրվել է 6758 ինքնակամ՝ առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակ ու պաստառ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Նախորդ երկու շաբաթում ապամոնտաժվել են 414-ը, 1114 տնտեսվարող էլ ծանուցվել է մինչև տարեվերջ արտաքին գովազդը նոր չափորոշիչներին համապատասխանեցնելու համար:
Գույքագրման գործընթացն ավելի արդյունավետ կդառնա, երբ քաղաքապետարանը կունենա GIS քարտեզներ: