Արգենտինայի նախագահի ընտրությունում հաղթել է ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Խավիեր Միլեյը: Նրա մրցակիցը՝ էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասան, ընդունել է պարտությունը և հաջողություն մաղթել նոր ղեկավարին։ Միլեյը տիկտոկի աստղ է, երաժիշտ, տնտեսագետ և հեռուստահաղորդավար։ Նրան արտաքինի պատճառով նմանացնում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Քաղաքական գործիչը սպառնացել է ցրել Կենտրոնական բանկը, անցնել դոլարին և հետ վերցնել Բուենոս Այրեսի՝ BRICS-ին միանալու դիմումը: Միլեյը նաև հայտնել է, որ կկրճատի պետական ծախսերը՝ փակելով Արգենտինայի մշակույթի, կրթության և մշակութային բազմազանության նախարարությունները, ինչպես նաև կվերացնի պետական սուբսիդիաները: