Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավորություն է տրվում ԱՊՊԱ պայմանագիրը կնքել 50 տոկոսի զեղչով: Ավտոապահովագրողների բյուրոյից պարզաբանում են, որ արտոնությունից կարող են օգտվել նաև մինչև որոշման ընդունումը ԱՊՊԱ-ն կնքած և անբողջ գումարը վճարած անձինք: Նրանք կարող են դադարեցնել պայմանագիրը և նորը կնքել՝ արդեն սահմանված գնի 50 տոկոսը վճարելով: