Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմը գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ մասնակցել են արդարադատության նախարարության կազմակերպած «Վարչական վարույթի և վարչական դատավարության վերաբերյալ» երկօրյա թեմատիկ սեմինարին։
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ քննարկվել են վարչական վարույթի և վարչական դատավարության ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները, ազգային և միջազգային իրավական շտեմարաների կիրառության առանձնահատկությունները, ինչպես նաև կատարողական վարույթի իրականացման ընթացքում վարչական դատավարության և վարչարարության առնչությամբ ծագող մի շարք հարցեր։
Վերապատրաստումն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Թիրախային տեխնիկական աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում։