Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացումը ջղաձգումներ է առաջացնում Ադրբեջանում, հատկապես, երբ խոսքը ռազմական գործակցության մասին է:
Տարիներ շարունակ արսենալը հարձակողական զենքերով հարստացնող երկիրը դեմ է, որ հարևանն անգամ պաշտպանողական համակարգեր ձեռք բերի:
Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասն օկուպացրած Ադրբեջանին Երևանի գործընկերները հիշեցնում են՝ ցանկացած երկիր սեփական անվտանգությունն ապահովելու պարտավորություն և իրավունք ունի ու ազատ է գործընկերներ ընտրելու հարցում:
Բաքուն, սակայն, բոլոր միջոցները գործադրում է, որ իր կողմից տարիներ շարունակ խախտված ռազմական բալանսը չվերականգնվի: