ԵԱՀԿ ԽՎ նիստից հետո, կառավարության շենքի մոտ հավաքվել են մի շարք քաղաքական գործիչներ՝ Էդուարդ Շարմազանովը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Ռուբեն Մելիքյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Զոհրաբյանը: Նրանք պնդել են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Ցուցարարներն իրենց հետ բերել են մեծ ճաղավանդակ և հայտարարել են, որ Հայաստանում չկա դեմոկրատիա, ինչպես և Ադրբեջանում: