Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բահրեյնի Թագավորությունում էր:
Հանդիպումների առանցքում արաբական երկրների հետ գործակցության սերտացումն է առևտրատնտեսական, քաղաքացիական ավիացիայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում:
Փորձագետները համոզված են՝ Հայաստանն արաբական աշխարհի հետ հարաբերություններում չօգտագործված պոտենցիալ ունի: Ընդհանրապես, արտաքին կապերի դիվերսիֆիկացիան համարում են դիվանագիտության առաջնահերթություն:
2023-ն այս առումով հագեցած տարի է:
Երևանը փորձում է նոր գործընկերներ գտնել, խորացնել կապերն արդեն եղած շփումներում: Նախորդ շաբաթ, օրինակ՝ արտգործնախարարը Միացյալ Թագավորությունում էր, որտեղ հարաբերությունների սերտացման երկուստեք հայտարարություններ հնչեցին: Մեկ այլ ուղղություն է Հնդկաստանը, որի հետ նաև ռազմական գործակցությունն է կարևորվում: Այդ առումով Հայաստանը փորձում է նոր որակի շփումներ հաստատել նաև վաղեմի բարեկամ Ֆրանսիայի հետ:
Հատկապես 2020-ի պատերազմից ու այս տարվա սեպտեմբերին ԼՂ-ի հայաթափումից հետո արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը Հայաստանի համար հրամայական է:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: