Անչափահաս աղջնակին՝ մոր կողմից նվաստացնելու ու բռնության ենթարկելու սահմռկեցուցիչ դեպքից երեք ամիս է անցել, նախաքննությունը, սակայն դեռ շարունակվում է: Իսկ որքան այլ դեպքեր կարող են լինել կամ հիմա էլ կան, որոնց մասին չենք էլ իմանա: Գործում է արդյոք Հայաստանում կանխարգելման ինստիտուտը և ինչ պատասխանատվություն է սպասվում կոնկրետ Գավառի դեպքը չկանխած մասնագետներին, փորձել է պարզել Աննա Զախարյանը: