4-րդ կարգի վթարայնության Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային և
10/1 շենքերի բնակիչներն այսուհետ կապրեն անվտանգ ու հարմարավետ
պայմաններում: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շուրջ 40 ընտանիքների
հանձնել է նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ:
Գնման վկայականներով հնարավոր կլինի բնակարաններ գնել, ինչպես ժամանակին
կառուցված, այնպես էլ նորակառույց շենքերում, բնակիչների մի մասին էլ
տրվում են բնակարաններ՝ առկա ֆոնդից:
Չնայած նրան, որ համայնքը փաստացի չունի բնակարանային պայմանների
բարելավման պարտավորություն, կարևորելով 4-րդ կարգի վթարայնության
շենքերում առկա վիճակը, պետության աջակցությամբ ու կառուցապատողների հետ
գործակցությամբ իր վրա է վերցրել խնդրի հիմնավոր լուծման կարևոր
հանձնառությունը: