Երևանի քաղաքապետարանը իրազեկում է, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 20-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: