«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Նիցցա: Այս մասին հայտնում է «Առաջին ալիք»-ը:
«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը՝ ժամը 20:00-ին, իսկ մրցույթը՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին:
Հայաստանը երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը Do It My Way երգով: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:
Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով:
Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին:
Ավելի վաղ հ
այտնել էինք՝ Նիցցա մեկնելուց առաջ մեր պատվիրակները հանդիպել էին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ, պատմել իրենց փորձերի և սպասելիքների մասին: