Ֆինլանդիան փակում է չորս սահմանային անցակետ Ռուսաստանի հետ սահմանին՝ հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։ Անցակետերն ապահովում են երկու երկրի միջև ճանապարհորդությունների մեծ մասը:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ֆինլանդիան պատրաստվում է սահմանափակել Ռուսաստանի հետ սահմանին անցակետերի գործունեությունը երրորդ երկրներից միգրանտների հոսքի պատճառով։
Ֆինլանդիան 1340 կմ սահման ունի Ռուսաստանի հետ, որը նաև ծառայում է որպես ԵՄ արտաքին սահման: Սահմանապահ ծառայության տվյալներով՝ այս շաբաթ Ֆինլանդիա է ժամանել մոտ 300 ապաստան հայցող՝ հիմնականում Իրաքից, Եմենից, Սոմալիից և Սիրիայից: