Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մարտինա Շմիդտին կատարված աշխատանքի համար և մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և տեղական ինքնակառավարման մարմինների հզորացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: