Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Իսրայելը կհամաձայնի շատ կարճ հրադադարի միայն զգալի թվով պատանդների ազատ արձակումից հետո: Նրա խոսքով՝ համաձայնություն ձեռք չի բերվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի պատանդառած զինյալների ազատ արձակման վերաբերյալ։
«Այս փուլում ոչ մի գործարք չկա, ոչ մի օրակարգային հարցի շուրջ համաձայնություն չկա։ Եթե նման գործարք լինի, դա կհանգեցնի նրան, որ շատ ընտանիքներ կկարողանան վերամիավորվել իրենց հարազատների հետ»,- ասել է Ցախի Հանեգբին։
Պաղեստինա-իսրայելական շարունակվող հակամարտության հետևանքով զոհերի թիվը, ըստ երկու կողմերի հրապարակած պաշտոնական տվյալների, գերազանցել է 13 400-ը։
Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարած կառավարության լրատվական գրասենյակից հայտարարել են, որ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 12 000-ի, այդ թվում՝ մոտ 5000 երեխա և 3300 կին: