Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն, որը Երևանում մասնակցում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, նշել է, որ կանդրադառնա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին:
«Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի մեկնարկը Երևանում: Թեև միջազգային քաղաքականությունն ուղղված է Իսրայելին և Ուկրաինային, ես մեր եվրոպացի գործընկերներին կհիշեցնեմ, որ չի կարելի աչք փակել Արցախում Ադրբեջանի գործողությունների վրա»,- նշել է Բուայեն: