Մեկնարկել է Հակամանրէային դեղերի կայունության հիմնախնդրի մասին իրազեկման համաշխարհային շաբաթը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Այս տարվա կարգախոսն է. «Միասին կանխարգելենք հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը»:
Հակամանրէային դեղերը մարդկության կարևոր ձեռքբերումներից են, սակայն ոչ պատշաճ օգտագործումը ժամանակի ընթացքում նպաստում է դեղակայունության զարգացմանը. մանրէներն այլևս չեն ենթարկվում հակամանրէային դեղերի ազդեցությանը, դեղերի արդյունավետությունն էլ նվազում է:
Արդյունքում` անհրաժեշտություն է առաջանում կիրառել նոր սերնդի, թանկարժեք դեղեր, ավելանում են կողմնակի երևույթները, երկարում է բուժման ընթացքը` պահանջելով հիվանդանոցային պայմաններում բուժում: Ընդ որում՝ բուժումը շատ հաճախ ցանկալի արդյունք չի տալիս: