Երևանում տեղակայված հրեական Սինագոգի վրա հարձակման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, պատճառված գույքային վնասը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն:
Ըստ քննչական կոմիտեի` գործողությունները կատարողը ՀՀ-ում չբնակվող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձ է, որը, ըստ ստացված տվյալների, հանցավոր արարքը կատարելուց անմիջապես հետո հեռացել է երկրից:
«Լուրեր»-ի հետ զրույցում վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն ընդգծել է՝ Հայաստանում հակասեմական տրամադրություններ չկան:
Վանդալիզմի դեպքը դատապարտել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը:
Հատկանշական է, որ դեպքի վերաբերյալ տեսանյութն առաջինը ադրբեջանցիներն են տարածել:
Ուր են տանում վանդալիզմի հետքերը՝ Նորայր Շողիկյանն է փորձել պարզել:
Մանրամասները` ռեպորտաժում: