Լոս Անջելեսում հրավիրված ասուլիսում ԱՄՆ կոնգրեսականների գնահատականով՝ Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել ԼՂ-ում, նրանք ամերիկյան վարչակազմին կոչ են արել կանգնել հայ ժողովրդի կողքին և պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ:
Ադամ Շիֆը արցախցիների բռնի տեղահանությունը, նաև Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան սպառնալիք է համարել մեր երկրի համար:
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի խոսքով՝ Բաքվում հայ գերիների դատավարությունների ուղերձն այն է, որ հայերը չփորձեն վերադառնալ Լեռնային Ղարաբաղ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: