Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Բեռլին: Էրդողանին ընդունել է նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նոյեմբերի 18-ին Բեռլինում կանցկացվի Գերմանիայի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը։ Բայց Էրդողանը ներկա չի գտնվի խաղին:
Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանին Բեռլինում «սառը ընդունելության» են արժանացրել Թուրքիայի նախագահի հակաիսրայելական դիրքորոշման պատճառով: Որոշ գերմանացի քաղաքական գործիչներ կոչ էին արել ընդհանրապես չեղարկել Էրդողանի այցը, սակայն կանցլեր Շոլցը որոշել է ծայրահեղ քայլերի չգնալ:
ԲԻԲԻՍԻ-ն հայտնել է, որ Բեռլինի կենտրոնում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել:
Տարածաշրջանային և միջազգային այլ նորություններ՝ տեսաշարում: