Կառավարությունը հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ քարտեզի վրա ցուցադրելով ապաշրջափակման այն ուղիները, որոնք առաջարկում է: Բաց սահմաններ, բացված ենթակառուցվածքներ, ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր:
Հայաստանի կառավարության համոզմամբ՝ դրանք են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։