Պետության տրամադրած լիզինգից, բացի գյուղատնտեսությունից, այսուհետ կարող են օգտվել նաև շինարարության, մշակվող արդյունաբերության, հանքարդյունաբերության, առողջապահության և այլ ոլորտներ: Սուբսիդավորվում է տոկոսային ծախսը:
Այսինքն` եթե վարկը 14 տոկոսով է, 10-ը կֆինանսավորի պետությունը: Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է, որ ընկերությունները ձեռք բերեն նոր մեքենա-սարքավորումներ, արդիականացվեն: Միջոցառման վերջնաժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 31-ն է։
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: