Նոյեմբերի 17-ից ընդունվում են նոյեմբեր և դեկտեմբերի համար նախատեսված 50 000 դրամ աջակցության դիմումները: Կառավարությունը մարզպետարաններին հատկացրել է շուրջ 3.4 մլրդ դրամ, բացի այդ, Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 579 մլն դրամ: Այս գումարները նախանշված են տեղահանված անձանց կեցավայրերի, սննդի, առաջին անհրաժեշտության որոշակի օժանդակությունների իրականացման համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը նշել է, որ 83.2 տոկոսով տրված գումարը փաստացի ծախսված է:
Մանրամասները` ռեպորտաժում: