«Հեզբոլլահ» շարժման զինյալները և իսրայելական ուժերը փոխադարձ հրթիռային հարվածներ են հասցրել լիբանանա-իսրայելական սահմանի մոտ:
«Հեզբոլլահը» տեղեկացրել է, որ շաբաթ վաղ առավոտյան սահմանից ոչ հեռու խոցել է իսրայելական մի անօդաչու։ Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ հրթիռ են խոցել, որն ուղղվել էր իսրայելական անօդաչուի դեմ։
Լիբանանից հայտարարել են, որ իսրայելական ավիահարվածը հասցվել է Նաբաթիա քաղաքից ոչ հեռու գտնվող արդյունաբերական գոտու շենքին, ինչն ամենամասշտաբային իսրայելական հարվածներից է Լիբանանի տարածքին՝ անցած ամիս սկսված մարտական գործողություններից հետո։