Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները, Թուրքիայի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունները և գլոբալ խնդիրներ։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ պետք է անհապաղ հրադադար հաստատվի տարածաշրջանում, և ապահովվի մարդասիրական օգնության առաքումը։
Նախագահները պայմանավորվել են համատեղ աշխատել Պաղեստինում հրադադարի հաստատման և տարածաշրջան հումանիտար օգնություն ապահովելու նպատակով։