Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում է: Սա Էրդողանի առաջին այցն է Գերմանիա վերջին չորս տարվա ընթացքում:
Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն «Իսրայելին ոչինչ պարտք չէ», ուստի ինքը կարող է «ազատ արտահայտել» Գազայի հակամարտության վերաբերյալ իր երկրի դիրքորոշումը։
«Նրանք, ովքեր պարտք են, չեն կարող ազատ խոսել։ Ես առաջնորդ եմ, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում առաջին անգամ հակասեմական դիրքորոշմամբ է հանդես եկել: Աշխարհում ոչ մի վարչապետ երբեք նման բան չի արել»,- ասել է Էրդողանը:
Օլաֆ Շոլցը չի արձագանքել Էրդողանի դիտարկմանն ու վերահաստատել է Գերմանիայի հավատարմությունը Իսրայելին աջակցություն ցուցաբերելուն:
Համատեղ ասուլիսում Էրդողանը հայտարարել է նաև, որ Իսրայելը մի քանի անգամ ավելի շատ պատանդ է պահում, քան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը. նա կոչ է արել ուշադրություն դարձնել այդ փաստին։
Նրա խոսքով Իսրայելի հարվածների արդյունքում Գազան գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ միջազգային հանրության բոլոր անդամները պետք է պատասխանատվություն ստանձնեն Մերձավոր Արևելքում արդար և կայուն խաղաղության ապահովման համար։
Խոսելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարների մասին՝ Էրդողանը հիշեցրել է, որ Անկարան 52 տարի սպասում է Եվրամիության դռների առաջ։
Մանրամասները՝ ռեպորտաժում: