Գազայի հատվածի կառավարումն իսրայելական ռազմական գործողության ավարտից հետո պետք է անցնի Պաղեստինի ազգային վարչակազմին՝ հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարողանա վերահսկել Գազայի հատվածը։ Այսպիսով՝ ո՞վ կարող է ստանձնել այդ գործառույթը: Ես կարծում եմ, որ միայն Պաղեստինի իշխանությունը»,- ասել է Բորելը։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ կլինի վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը միայն այն պայմանով, որ սկսվի Պաղեստին պետության ստեղծման գործընթացը: