Ավարտական փուլում է Լոռու մարզի Լորուտ գյուղ տանող ճանապարհի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
1.6 կմ երկարությամբ ավտոճանապարհին այժմ կատարվում են գծանշման, անվտանգության այլ տարրերով համալրման աշխատանքներ։
Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։