Սան Ֆրանցիսկոյում ավարտվել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների 30-րդ հանդիպումը:
Կայուն ապագա ստեղծելու վերաբերյալ հռչակագիր է ընդունվել, որով շեշտվում է Ասիական-Խաղաղօվկինոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանձնառությունը՝ առաջ մղելու տնտեսական ինտեգրումը տարածաշրջանում: Այդ նպատակով կազմակերպությունը կուժեղացնի իր կարողությունների զարգացումը և տեխնիկական համագործակցությունը:
Հռչակագրում կառույցը վերահաստատել է արդար առևտրի և ներդրումային միջավայր ապահովելու իր վճռականությունը: Հաջորդ տարի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը նախագահելու է Պերուն։