Մի քանի ժամից Երևանում կմեկնարկի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Այս պահին Մարզահամերգային համալիրում ընթանում են նստաշրջանի նախապատրաստական վերջին աշխատանքները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը
կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո:
Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ:
Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: