Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է երկու հրամանագիր, որոնցով ուժի մեջ են մտել ռուսաստանցիների դեմ նոր պատժամիջոցները:
Պատժամիջոցների նոր ցուցակում ընդգրկված է 108 ֆիզիկական անձ և 37 ընկերություն:
Անձնական պատժամիջոցներ են սահմանվել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի, Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի, Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի, Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևի նկատմամբ:
Պատժամիջոցները սահմանվել են 5 և 10 տարի ժամկետով: Դրանք ենթադրում են ակտիվների բռնագրավում և արգելափակում, մասնավորեցմանը մասնակցելու և Ուկրաինայի տարածքից ակտիվների դուրսբերման արգելք: